ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է Քաղաքաշինության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը։
«Նախագիծն ըստ էության այն մասին է, որ քաղաքաշինութան ոլորտում որոշակի լիազորություններ պետք է վերապահվի կառավարությանը և դրանք այն լիազորությւուններն են, որոնք փաստացի այլ իրավական ակտերով կատարվում են, բայց Մայր օրենքով փորձում են ամբողջականացնել»,-անդադառնալով նախագծին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Նախագիծը փաստացի խնդրահարույց է՝ Սահմանադրության հիմնական 2 սկզբունքների՝ օրինականության և իրավական որոշակիության տեսանկյունից․ 4-5 տարի ժամանակ կար՝ լիազորող նորմերն ամբողջականացնելու, ո՞րն է հրատապության անհրաժեշտությունը»,-ասաց պատգաավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը