Իրանի Քերմանի նահանգում ավիավթարի է ենթարկվել սպորտի նախարար Սեյեդ Համիդ Սաջադիի ուղղաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Բաֆթ քաղաքի մարզական համալիրում վայրէջքից առաջ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Arabiya լրատվամիջոցից:
Ըստ ականատեսների, որոնց խոսքերը մեջբերում են իրանական լրատվամիջոցները, նախարարի վիճակը լավ է: Նախարարը և նրա հետ գտնվողները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Քերմանի նահանգապետ Մոհամմադ-Մեհդի Ֆադաքարը հայտնել է, որ ավիավթարի պատճառը դեռ պարզ չէ: Կատարվում է քննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը