18 02 2023

Ռուս զինվորականները բժշկական օգնություն են հասցրել Հալեպի հիվանդանոցներ

Ռուս զինվորականները բժշկական օգնություն են հասցրել Հալեպի հիվանդանոցներ

Ռուս զինվորականները բժշկական օգնություն են հասցրել Հալեպի հիվանդանոցներ․ այս մասին տեղեկացնում է է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ի՝ Telegram ալիքի հաղորդագրությանը։  Օգնությունը, ըստ աղբյուրի, ներառում է ավելի քան 2,5 տոննա դեղամիջոց։

 «Սիրիայի Արաբական Հանրապետությունում (SAR) ռուսական զորքերի խմբի զինծառայողները ավելի քան 2,5 տոննա դեղամիջոց են նվիրաբերել Հալեպ քաղաքի հիվանդանոցներին օգնելու համար: Բժշկական օգնությունը ներառում է հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ, հորմոնալ դեղամիջոցներ, արյան փոխներարկման համակարգեր, հակաբիոտիկներ, ջերմիջեցման միջոցներ, ցավազրկողներ, ինչպես նաև բազմաթիվ այլ դեղամիջոցներ»,-նշել են նախարարությունից։

Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է, որ օգնություն են ստացել հիմնականում սիրիական ռազմական հոսպիտալը և պետական համալսարանական հոսպիտալը, որտեղ նաև բուժվում են երկրաշարժից տուժած քաղաքացիները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ