17 02 2023

Փաշինյան ասեմ, թե՝ Աննա ասեմ, ո՞ր մեկն ա իրանցից վարչապետը թող գա մեր հարցին լուծում տա․ ՊՆ նախկին շենքի բնակիչ



 Էստեղից ոչ մի քայլ չենք անելու․ եթե մտածում են, որ իրենցից կվախենանք ,  նման բան չկա։ Քրտինքով աշխատած քարենք բերել, տուն ենք սարքել , որ գան մեզ տշելով հանե՞ն։  Խնդրեցինք  պալատկա դնենք էրեխեքի համար, չթողեցին, հո դուք թուրք չե՞ք ։  Փաշինյան ասեմ, թե՝  Աննա ասեմ, ո՞ր մեկն ա իրանցից վարչապետը թող գա մեր հարցին լուծում տա»,-այս մասին ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչը։

Հիշեցնենք, որ որ երեկ՝ փետրվարի 16-ի  վաղ առավոտյան, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներուժեր են կենտրոնացրել  ՊՆ նախկին շենքի մոտ, ապա մտնելով ներս՝  սկսել են գործողություններ իրականացնել , ընդհուպ՝ ուժի գործադրմամբ բնակիչներին դուրս հանել։

Նշենք , որ ՊՆ-ն 2008 թվականին է տեղափոխվել այլ շենք։ Այս շենքը մատնվել է անտերության։2020 թվականի վերջից կիսաքանդ այդ շենքը բնակեցվել է։ Տարբեր վայրերից այստեղ մարդիկ են եկել, դուռ ու լուսամուտ տեղադրել, սկսել ապրել։

Մինչև 2023 թվականի հունվար ամիս այստեղ բնակվող մոտ 200 քաղաքացիները որևէ խնդրի չեն բախվել, մինչև 2022թ․ ապրիլ ամիսը, երբ այն կառավարության որոշմամբ հանձնվեց ՊԵԿ-ին, որն էլ դիմել էր ոստիկանություն՝ պահանջելով ազատել տարածքը քաղաքացիներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ