Փետրվարի 14-ին Հայոց Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Արցախի թեմի գործող եկեղեցիններում փետրվարի 13-ին կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը, որի ավարտին եկեղեցիններում իրականացվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Տոնի խորհրդին այսօր թեմի եկեղեցիններում մատուցվել է Սուրբ Պատարագ:
Արցախի թեմի կայքից տեղեկանում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տոնական արարողությունները հանդիսապետում էր թեմակալ առաջնորդը, ում ձեռամբ նախատոնակին կատարվել է նորապսակների օրհնության կարգ: Վրթանես Սրբազանն իր հայրական հոգատարությամբ աղոթք է վերառաքել երիտասարդ ընտանիքների երջանիկ, խաղաղ և բարօր ընթացքի համար ու իր շնորհավորանքները բերել եկեղեցում հավաքված ժողովրդին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը