13 02 2023

Անցած 3 օրում բացահայտվել է 136 հանցագործության դեպք

Անցած 3 օրում բացահայտվել է 136 հանցագործության դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, ընտանեկան բռնության՝ 10, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և խարդախության` 6-ական, խուլիգանության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման և էլեկտրական ցանցին ապօրինի միացում կատարելու՝ 4-ական, ֆիզիկական ներգործության՝ 3, անձի առևանգման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, սպանության փորձի, յուրացնելու կամ վատնելու, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու, սառը զենքի հայտնաբերման, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության փորձի, բնակարանային գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 1 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ