07 02 2023

Սիրիայում ներկայում բարդ իրավիճակ է. Սիրիայում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնում



«Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետև լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել»,-այս մասին «Հայերն այսօր»-ին տված հարցաարույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:

«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաեւ եղանակային պայմանները, հատկապես Հալեպում եւ Լաթաքիայում:

Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, լուր ստացանք, որ նրանց հանել են եւ նրանք վիրահատվում են: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ, թե արդյոք կան տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով, Քամիշլիում եւ Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան. «Օրվա մեջ մի քանի անգամ կապի մեջ եմ Քեսաբի քաղաքապետ։ Վազգեն Չափարյանի հետ, որն ինձ տեղեկացրեց, որ մեր հյրենակիցների մեջ չունենք վնասվածներ: Մի թեթեւ վնասվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լուրջ վնասվածքներ չկան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ