Հայոց բանակի կազմավորման 31 ամյակի օրը Եռաբլուր էին այցելել հարգանքի տուրք մատուցելու նաև մի շարք դպրոցների աշակերտներ:
«Ես ուզում եմ, որ մենք հիշենք մեր զինվորներին, նրանք զոհվել են նրա համար, որ մենք հիմա ապրենք մեր հայ հողի վրա և լինենք ազատ»,-Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկը:
Մեկ այլ աշակերտ ասաց. «Պետությունը պետք է բանակ ունենա, ես էլ եմ պատրաստվում բանակ գնալ, որ մենք չգնանք, ով գնա»:
Երեխաները նաև խոսեցին իրենց հերոսների մասին, որոնց ուզում են նմանվել, այդ հերոսների շարքում էր նաև նարնց մարզիչը, ով զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը