Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով,շրջապատված հազարավոր ոստիկաններով, իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը։
Այդ արարածն իր շահերի համար մարդկանց ուղարկում է զոհվելու, հետո իբր հարգելով, իրականում՝ պղծում նրանց հիշատակը։
Այդպես եղավ 2008թ․, երբ նա հանուն իշխանության, իր ճղճղան կոչով ցուցարարներին հարձակման մղեց ոստիկանների վրա և ունեցանք 10 զոհ։ Հետո, գալով իշխանության, իբր ցավալով զոհերի համար, նրանց հարազատներին դրամական փոխհատուցում տվեց, քանի որ նրա համար ամեն ինչ, այդ թվում՝ հայրենիքը չափվում է փողով։ Եվ արդեն, 2020թ․ հանձնեց հայրենիքը, տալով հազարավոր զոհեր։ Նրա լեդիմակբեթյան ախտանիշով տիկինը, նույնպես փորձում է դրամական փոխհատուցումներով լռեցնել , իր իսկ խոսքերով ՝ «հանուն ոչնչի զոհվածների» հարազատներին։
Ինչևէ, սպասենք մարդասպանի այցին Սոնա Մնացականյանի շիրիմին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը