«Ծնողները թող իրենց նորմալ պահեն»,-այս մասին «Եռաբլուր» պանթեոնում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն դուր է գալիս, որ ոստիկանները թույլ չեն տալիս զոհվածների ծնողներին մոտենալ պաշտոնյաներին:
«Ես կարծում եմ, որ եթե իրենք իրենց նորմալ պահեին... ցավը ճղճղան չի լինում: Ոնց ուզում են՝ թող հասկանան: Ես էլ երկու կորուստ ունեմ, բայց ձայն չեմ հանում, որովհետեւ հայրենիքի համար է պետք եղել անել: Ես էլ եմ գնացել, երբ պետք է եղել»,-ասաց նա:
Հարցին, թե ձեր հարազատների՞ն էլ են տվել փակ դագաղներով ու չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք դավաճանության զոհ են, թե ոչ, պատգամավորն արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ նրանք դավաճանության զոհ են: Դրա համար քննություն է գնում, պարզաբանվում է՝ ինչը որտեղ և ոնց է եղել: Մի քիչ հարգեք պետությունը, պետություն հարգել սովորեք: Ես չեմ հասկանում՝ մինչև երբ պետք է առանց պետություն հասկանալու...»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը