NEWS.am-ը գրում է.
«Երևի արդեն մեկ տարի է, որ Ազատ գյուղի այս տունը ծառայում է որպես զինվորների կացարան: Տան խնդիր չի եղել, երեւի վառարանից է այսպես եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազատ գյուղի բնակիչ Ավետիք Գրիգորյանը՝ անդրադառնալով գյուղում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհին, որի հետեւանքով 15 զինծառայող է զոհվել:
«Ես գիշերն այստեղ եմ եղել, տեսել եմ բոց ու կրակ, ուրիշ ոչինչ: Շատ մարդ էր հավաքվել, որ ոչ ոք չկարողացավ ոչ մի օգնություն ցուցաբերել, անհնար էր մոտենալ: 4 հոգի փրկվել է, երկու հոգի դուրս է եկել պատուհանի ճաղավանդակի արաքներից: Ես բոլոր զինվորներին ճանաչում եմ, իրենց ծնողներին էլ եմ ճանաչում: Իրենք իմ երեխեքի պես են եղել, ոչ մեկի սիրտը այնպես չի ցավում, ոնց որ իմը: Մենք անընդհատ իրար հետ ենք եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին անգամ զինվորների հետ շփվել է հրդեհից մի քանի ժամ առաջ, պատրաստվում էին քնելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը