168․am-ը գրում է․
Այսօր տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրելու են Ստեփան Միքայելյանի հրաժարականից հետո Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) հերթական դատավոր անդամին:
168.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի համար կա ընդամենը մեկ թեկնածու՝ Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը:
Մեր տեղեկություններով՝ նա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համակուրսեցին ու սանիկն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը