«Մեր խնդիրն է այս պահին ձևավորել Բրյուսովի անվան համալսարանի խորհուրդը, այս պահին մեր խնդիրն է նորից կազմավորել բուհի խորհուրդը, որովհետև այստեղ ունենք բավականին լուրջ խնդիրներ, որոնք առաջ են բերում բստահության հարց՝ խորհրդի գործունեության վերաբերյալ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակին, Գրիշա Թամրազյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և լրագրողի դիտարկմանը, որ ով իրենց սրտով չէ՝ քրեական հետապնդում են հարուցում։
«Հարուցված գործերը վերաբերում են խորհրդի գործունեության ընթացքում թույլ տրված այն խնդիրներին, որոնց որակումն արդեն կտան իրավապահ մարմինները, խորհուրդը կձևավորվի, բուհի գործունեությունը բնականոն կապահովվի»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ բուհերի միավորման գործընթացը շատ լուրջ քաղաքականություն է՝ ամրագրված նաև պետական ծրագրում, որն արդեն իսկ գործող օրենք է, հստակ ամրագրված է, որ քաղաքականության խնդիրն է գնալու բուհերի խոշորացմանը, ամրապնդմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը