10 01 2023

Իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որոնք 2018 թվի հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացել են․ Փաշինյան



Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝  իր և քաղաքական թիմի ունեցվածքի վերաբերյալ․ մասնավորապես այն մասին, որ  Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ընկերների կողմից կանեփի արտադրության բիզնես է սկսվել, Ավինյանի մայրը մեծ հողատարածքներ է ձեռք բերել Արմավիրի մարզում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է հաղթել ճանապարհաշինության տենդերներում և այլն։ Ի պատասխան՝  օրինակներով բերված հարցադրման ․ Փաշինյանն ասաց․  «Չի կարող լինել այնպիսի հրապարակում, որը նույն իրավապահ մարմինների ուշադրությանը չարժանանա։ Ալեն Սիմոնյանը եղբայրը որևէ տեղ աշխատելու իրավունք ունի՞, նա ի՞նչ պիտի աշխատի։ Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկի ընտանիք անդամներից մեկին պատկանող ընկերությունը Հայաստանում ամենաշատ տենդերներն է շահում, որին մենք դեմ չենք։ Մենք այսօր Հայաստանում շինարարի խնդիր ունենք, խնդրում ենք, որ մարդիկ գան, մրցույթներին մասնակցեն և շահեն»,- նշեց Փաշինյանը։

Շարունակելով խոսքը Փաշինյանը հավելեց․  «Իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որոնք 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացել են, որովհետեւ պատգամավոր լիներ, պիտի ասեին՝ դարձրեց պատգամավոր, գործարար լիներ, ասելու էին՝ բիզնեսով է զբաղվում, գործազուրկ լիներ, ասելու էին՝ չեն աշխատում, վարձու աշխատեր, ասելու էին՝ հովանավորչության դեպք է» ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ