Yerkir.am-ը գրում է.
«Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկը ձևակերպվել է որպես նույն համալսարանի անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի հայցորդ:
Թոռնիկը Ավետիք Չալաբյանի դեպքից հետո պաշտոն ստացավ համալսարանում, երկրոդ անգամ ընդունվեց մագիստրատուրա, հիմա էլ որոշել է դառնալ գիտնական:
Զարմանալի չի լինի, որ առաջիկայում ևս գնահատվեն Թոռնիկի ծառայությունները, և նրան համալսարանի ղեկավարության կողմից շնորհվի, օրինակ, պատվավոր պրոֆեսորի կոչում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը