19 12 2022

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի եղել Երևան տեղափոխել

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի եղել Երևան տեղափոխել

Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորում»-ում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանն ընդգծել է, որ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար դեռ 2 օր առաջ, սակայն, քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային Երևան տեղափոխելը հնարավոր չի եղել:

«Այդ իսկ պատճառով  մենք երեխայի բուժումը սկսեցինք մեզ մոտ՝ խորհրդակցելով  Երևանի մեր գործընկերների հետ: Ներկա պահին, եթե ճանապարհը այսօր բացվի էլ, այս ավելի ծանր ու բարդացած վիճակում հարց  է՝ արդյոք  երեխան կկարողանա՞ այդքան երկար ճանապարհ հաղթահարել»,- ասել է Կարեն Մելքումյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ