Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։ Այս մասին հաղորդում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը:
«Դեկտեմբերի 14-ից 17-ը բաց թողնված պարապմունքերը կիրականացվեն դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում:
Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:
6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն՝ բաշխվելով հաջորդ շաբաթվա օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը