16 12 2022

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Դեկտեմբերի 15-ին սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդել են, որ տեղական ժամանակով ժամը 23:04-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Էպիկենտրոնը գտնվել է Իմիշլի քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք, Ստեփանակերտ քաղաքից 131 կմ արևելք: 

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ, ըստ MSK-64 սանդղակի` 3.9 մագնիտուդ:

Երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ