«Ուզում եմ քաղաքական մեծամասնությանն ասել, որ ընդդմությունն ավելի լայն հնարավորութուններ ունի, նախ և առաջ, գնահատելու ձեր աշխատանքը , համեմատելու նաև այն արժեքների, այն թերությունների հետ , որ նախկինում են եղել , նաև առաջարկություններ անելու ապագայի համար։ Արժեքների ոտնահարման առումով մենք ավելի շատ բաներ ունենք ասելու և կխնդրեի նայեիք առաջ և ընդդիմությանը չփորձել դասեր տալ , որովհետև մենք չենք գտնվում դպրոցում և առաջարկում եմ բովանդակային քննարկումներ իրականացնել»,-այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մինչ բուն թեմային անդրադառնալը։
«Տվյալ ստորաբաժանումները, որոնք մտնելու են ՆԳՆ-ի մեջ, պետք է հենց իրենք ցանկանան՝ բարեփոխումներ, բայց նրանց գործողություններում գոնե վիրավորական պահերը զոհվածների ծնողներին, պատերազմով անցած մարդկանց նկատմամբ մեզ համար անընդունելի է։ ։ Ներկայացված նախագծում վիճահարույց է կոչումների շնորհման մոտեցումը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը