09 12 2022

Ստացվում է՝ նորից պետական պարտք ենք ներգրավվում, որ ավելի լավ կառավարենք նախորդ պարտքը․ Մինասյան



«Ստացվում է պետական պարտք ենք ներգրավվում , որպեսզի ավելի լավ կառավարենք պետական նախորդ պարտքը, այս դիլեման խնդրում եմ բացատրեք․  ի՞նչ սխեմայի փոփոխության մասին է խոսքը  է, որ չստացվի մենք պարտք վերցրեցինք , որպեսզի ավելի լավ կառավարենք նախկինում վերցրած պարտքը»,-նման հարցադրմամբ կառավարության ներակյացուցչին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու   մասին» և «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև  2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը։ 

Մասնավորապես  Ասիական զարգացման բանկի վարկը կտրամադրվի 12 տարի ժամկետով։ Դրանցից 3 տարին արտոնյալ է։ Ընդ որում, միջոցների 30 տոկոսը դրամաշնորհային կլինի։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը նույնպես վարկ կտրամադրի։ Խոսքը 100 միլիոն եվրոյի մասին է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ