09 12 2022

Սա առերևույթ կեղծիքի է նմանվում, հույս ունեմ ՍԴ-ն կարձագանքի ելույթիս․ Արծվիկի Մինասյան



 «Սահմանադրական դատարանից ստացված երկու որոշումներում, որոնք ընդունվել են նույն ժամին կայացված նիստում, մեկում ՍԴ-ն հանդես է գալիս 9 անդամով, մյուսում՝ 8 անդամով՝ առանց դատավոր Արևիկ Պետրոսյանի»,-  Աժ իր ելույթում  հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝  հերթական վարկային միջոցը ներգրավելու կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ։

Ըստ այդմ,  Արծվիկ Մինասյանը նշված անճշտության հիմամբ նշեց, որ  վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ ՍԴ եզրակացությունները  չեն համապատասխանում իրականությանը:

«Հույս ունեմ, որ ՍԴ-ն կարձագանքի իմ ելույթին, քանի որ սա առերևույթ կեղծիքի է նմանվում․․․Վարկի ներգրավման պայմանագրի մի հատվածը միայն 111 էջից բաղկացած պարտավորությունների շարան է, որը ՍԴ-ն պետք է նորմալ վերլուծության ենթարկեր»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով․ « ՍԴ-ն պետք է վերլուծելով ասեր, թե, օրինակ, Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները և ԱԺ-ն, որը պարտավորված է լինելու այն ընդունել, որքանո՞վ է համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին: Արդյո՞ք կարող է կառավարությունը նման պայմանագիր ստորագրի, որով ԱԺ-ին ի սկզբանե պարտավորության տակ դնի, հետո էլ բերվի նախագիծ և այդ նախագծի շրջանակներում ասի՝ Ա՛Ժ, դու արդեն վավերացրել ես, հետևաբար պարտավոր ես այն ընդունել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ