08 12 2022

Էս կեղծ հեղափոխությունից առաջ շատ - շատ էինք օգնում Գյումրիին․ Թերեզա Մխիթարյան

Էս կեղծ հեղափոխությունից առաջ շատ - շատ էինք օգնում Գյումրիին․ Թերեզա Մխիթարյան

Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Էսօր տարբեր տեղերից հարցնում էին Գյումրիի վիճակի մասին, թե ինչ է փոխվել:
Էս կեղծ հեղափոխությունից առաջ շատ - շատ էինք օգնում Գյումրիին , սկսած 2015 թվ-ից անընդհատ տներ էինք նվիրում, ու հարցը կամաց-կամաց լուծում: Ընկերների հետ միասին կարողացել ենք մոտ մի 500 հոգու տնակներից հանել ու բնակարան կամ սեփական տուն նվիրել :
Մենակ մենք չէինք. տարբեր մարդկանց եմ ճանաչում տարբեր տեղերից, որոնք նույնպես տներ էին նվիրում:
Հետո եկան էս թուրքական գործակալներ նիկոլները, քանի որ իրենք սատանայի « պատվավոր » ծառաներ են, ՍՈՒՏԸ իրենց գլխավոր զենքերից է, մարդկանց սկսեցին ՍՈՒՏ խոստումներ տալ, որ հեսա Գյումրիի հարցերը կլուծեն, տնակները կվերանան , բոլոր տուժածներին տներ կնվիրեն, ու հպարտ քաղաքացիները հպարտորեն կապրեն:
Նիկոլը հայտարարեց 2019-ին, որ աննախադեպ բարձր գումար է տրամադրվելու բյուջեից՝ Գյումրու տնակների հարցը լուծելու համար՝ 3 միլիարդ դրամ: Ոչ մեկը չգիտի՝ էդ 3 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել:
Ես միշտ ասել եմ չէ, որ նիկոլները առավոտից իրիկուն նախկին թալանչիներից են խոսում , որ մարդիկ իրանց թալանած ահռելի գումարները չնկատեն: Բոլոր պրոֆեսիոնալ հանցագործները միշտ իրենց զոհերին փորձում են ինչ-որ բանով շեղել. հիմա սրանք էլ նախկիններով են շեղում, որ հանգիստ ինչ ասես, անեն:
Մեծ-մեծ , ճոռո-ճոռո , սուտ-սուտ սկսեցին խոստումներ տալ , շուխուր անել , ծափահարություններ հավաքել , որի հետևանքով Գյումրիում 2 սենյականոցը եթե 10-12 հազար դոլարով էինք գնում , համարյա երկու անգամ թանկացավ :
Ինչ-որ ժամանակ հետո բոլոր մարդիկ՝ անհատ անձինք, կողքի քաշվեցին, մտածեցին, դե եթե կառավարությունը էդքան գումար է տրամադրել բյուջեից , ուրեմն իրենք կանեն , եթե էսքան խոստում են տալիս:
Շատ-շատ ընտանիքների եմ ճանաչում դոմիկումներում դեռ ապրող, իրենց վիճակը շատ է դժվարացել, պայմանները գնալով ավելի ծանր են դառնում, ու իրենց հիշողները գնալով պակասում են:
Գրեթե ամեն օր ինձ դիմում են:
Նիկոլները փաստացի ոչ միայն էս մարդկանց չօգնեցին, այլև ամեն ինչ արեցին, որ տարբեր անհատներ դադարեցնեն օգնությունը:
Դե իրենց հիմնական գործը հնարավորին չափ վնաս տալ Հայաստանին ու հայ մարդկանց:
Ի՞նչ կարելի է անել: Միակ բանը , որ այս պահին մտքովս անցնում է , դա փաստաբան ներգրավելն է: Թող տնակներում ապրող մարդիկ մի քանի լրագրողի հետ միասին փաստաբան վարձեն ու պահանջեն, որ հետաքննվի՝ արդյո՞ք բյուջեից տրամադրված էդ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳՈՒՄԱՐԸ ծախսվել է փաստացի տուժած մարդկանց բնակարաններով ապահովելու վրա, քանի՞սն են ստացել բնակարան, ե՞րբ են իրենց վերջապես ապահովելու բնակարանով, և այլ բազում հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ