07 12 2022

ԶՈւ-երում խառը համալրման սկզբունքը երկար է տևելու․ Սեյրան Օհանյան



«Բոլոր այն հարցերը, որ վերաբերվում են ԶՈՒ-երի համալրվածությանը անչափ կարևոր են մեր ժողովդի համար և երկրորդը՝ զինվորական ծառայության գրավչության համար  անչափ կարևոր է հատկապես՝ սոցիալական ուղղությունը, բայց դրանք պետք է դրվեն ճիշտ հիմքերի վրա»,-այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհնայանը։  

Անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակին  նա նշեց, որ  ԶՈւ-երում խառը համալրման սկզբունքը երկար է տևելու և՛ պայմանագրային ծառայության անցնելու,  և՛ ժամեկտային ծառայության համալրվածության խնդիրը լուծելու տեսակյունից։

«Ինչ վերաբերվում է  ատեստացիոն համակարգին, ԶՈՒ-երում գոյություն ունի այդ  համակարգը, և ներկայացված տարբերակով ատեստացիան կապել միայն հավելավճարի հետ ճիշտ չէ, անհավասար պայման է առաջացնելու»,-ասաց Սեյրան Օհանյանը ։

 «Հայաստան» խմբակցությունը կողմ է՝ ցանկացած տիպի բազային հիմնական  աշխատավարձի ավելացմանը ԶՈՒ-երում․  կողմնակից ենք համալրմանը, բազային աշխատավարձի ավելացմանը, դեմ՝ ատեսատցիայի ներկայացված համակարգի ներդրմանը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ