02 12 2022

Միջազգային հանրությանը մեսիջ պետք է հղվի, թե որոնք են մեր կարմիր գծերը․ Թևանյան



Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Նիստում քննարկվում է՝  «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

Իշխող «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցությունը ևս մասնակցում է նիստին:  ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանին ուղղած  մի քանի հարցերով, ընդհանրացրեց՝ հայտարարության որոշ կետերի հետ չհամաձայնելու ՔՊ-ի դիրքորոշումը, ինչին ի պատասխան Անդրանիկ Թևանյանն իր խոսքում ասաց․

«Ասում եք ինչո՞ւ եք նեղացնում, մենք չենք նեղացնում, մենք կոնկրետացնում ենք , մենք դեմ չենք իրավունքների և անվտանգության ապահովմանը, բայց տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ ինքնորոշման  իրավունքի իրացումն այն կարևորագույն նախապայմաններից է , որն ապահովելու է անվտանգություն , այս մասին, ի դեպ, ՔՊ-ն  իր նախընտրական ծրագրում  շեշտել  էր՝  օգտագործելով «անջատում հանուն փրկության» ձևակերումը, որից դուք հիմա հրաժարվում եք  և արձագանքի նպատակն այն է, որ  անվտանգության մեր բոլոր կարմիր գծերը պետք է հստակեցվեն  և միջազգային հանրությանը նաև մեսիջ պետք է հղվի,  թե՝ որոնք են մեր այն կարմիր գծերը  որից այն կողմ մենք չենք զիջելու»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ