01 12 2022

Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհը որոշ տեղերում արդեն վերանորոգման անհրաժեշտություն ունի



Ձմռան առաջին օրվա հետ, օրակարգում է ճանապարհների սպասարկման խնդիրը: Այս մասին հայտնում են Արցախի հանրային հեռուստաընկերության  պատրաստած ռեպորտաժում:

Պատասխանատուները վստահեցնում են, որ  պատրաստ են: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհը: Այն սպասարկող կազմակերպությանը, անհրաժեշտության դեպքում, օգնության կհասնի նաև «Արցախուղին»:

Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհը որոշ տեղերում արդեն վերանորոգման անհրաժեշտություն ունի:

«Տեղեր կան արդեն շատ վատ վիճակում են, մի անգամ անձրեւ է եկել, արդեն ճաքեր կան, հողը գնում է»,-ասում է «Վահե Կարապետյան» ճանշահագործում ՓԲԸ տնօրեն Սամվել Ղուլյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ