Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական վիզուալիզատորն է: Այս մասին հաղորդվում է հավելվածի ֆեյսբուքյան էջում:
«Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը մեկնարկել է այսօր: doodooc-ը միավորել է ուժերը GL Events-ի և Octagon-ի հետ՝ FIFA Fan Fest 2022-ն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ը փառատոնի պաշտոնական երաժշտական վիզուալիզատորն է, և դրա վիզուալիզացիաները կցուցադրվեն FIFA Fan Zones-ի յուրաքանչյուր էկրանին»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը