15 11 2022

Սյունիքի մարզի կանայք՝ ի համեմատություն մյուս մարզերի կանանց, ցուցաբերում են տպավորիչ բարձր տնտեսական ակտիվություն․ Աննա Կոստանյան

Սյունիքի մարզի կանայք՝ ի համեմատություն մյուս մարզերի կանանց, ցուցաբերում են տպավորիչ բարձր տնտեսական ակտիվություն․ Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուսումնասիրում եմ «Հայաստանի կանայք և տղամարդիկ» և «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2021» վիճակագրական ժողովածուները․ պարզվում է Սյունիքի մարզի կանայք՝ ի համեմատություն մյուս մարզերի կանանց, ցուցաբերում են տպավորիչ բարձր տնտեսական ակտիվություն։ 15-49 տարեկան կանանց 28.3%-ն ունի բանկային հաշիվ, 98.2%-ը՝ բջջային հեռախոս, 45.3%-ն օգտագործում է բջջային հեռախոսը ֆինանսական գործարքներ կատարելու նպատակով, ինչը վկայում է ընտանեկան բյուջեի տնօրինման հարցում կանանց բավական բարձր դերի մասին։ Իսկ ամենահետաքրքրականն այնն է, որ ընտանեկան բռնության և սեռով պայմանավորված բռնության դեպքերի առումով մարզը միակն է հանրապետությունում, որտեղ կանայք չեն հայտարարել իրենց նկատմամբ բռնության որևէ դեպքի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ