44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 18-ամյա Նորիկ Վարդանյանին կորցրած Լիլիթ և Վահրամ Վարդանյաններ զույգ են երեխա են ունեցել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ես չէի սպասում նման բանի, կարծում էի՝ չի կարող ստացվել։ Մտածում էի, որ մի անգամ եմ փորձելու եմ, որ հանկարծ հետո չմեղադրեի ինձ չփորձելու համար։ Հավատս չէր գալիս, որ կստացվի»,- Առողջապահության նախարարության ռեպորտաժում պատմում է նորածինների մայրը՝ Լիլիթը։
Ծնողները փոքրիկներին անվանակոչել են Դավիթ և Տաթև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը