07 11 2022

Քանի՜ հազար տուն է քանդել Փաշինյանը ու դեռ ինչքա՜ն տներ պիտի քանդի. Hraparak.am

Քանի՜ հազար տուն է քանդել Փաշինյանը ու դեռ ինչքա՜ն տներ պիտի քանդի. Hraparak.am

 Hraparak.am-ը գրում է․

Դեպքին չեմ անդրադառնա, որ կառավարական առանձնատան մոտ երեկ մի քաղաքացի է ինքնահրկիզվել։ Չեմ անդրադառնա նաև պատճառին։  Կանդրադառնամ ինքնահրկիզվելուց առաջ քաղաքացու ասած  բառերին՝  Փաշինյանը քանդել է իմ տունը։ Ականատեսներն են դա վկայել։ Ի՞նչ իմաստով կանդրադառնամ։ Եթե դա նախկինում տեղի ունենար, մարդիկ մի քանի օր կքննարկեին դա, մամուլի արձագանքն աղմկոտ կլիներ։ Իսկ այսօր կարծես թե ոչ մեկի պետքը չի, որ մարդը կառավարական առանձնատան դիմաց ինքնահրկիզում է իրեն։

Զուտ հետաքրքրություն, թե ինչու է իրեն հրկիզել ու իմանալուց հետո հետաքրքրության մարում։ Սա ի՞նչ է նշանակում։ Քանի՜ հազար տուն է քանդել Փաշինյանը ու դեռ ինչքա՜ն տներ պիտի քանդի։ Բառիս բուն իմաստով։  Ու՞մ համար է դա նորություն։ Հազարավոր մարդիկ նրա վարած քաղաքականության շնորհիվ տնազուրկ են դարձել։ Յուրաքանչյուրն իր մեջ դա է մտածում։ Քանի՜ հազար օջախի ծուխ, օջախի սյուն է մարել ու դեռ վերջը չի երևում։ Ինքնահրկիզման տեղեկատվությունը կարդում են  հազարավոր մարդիկ, որոնք Փաշինյանի իշխանության գալուց հետո հրկիզել, թշնամուն են հանձնել  իրենց տները, կորցրել են իրենց զավակներին, հայտնվել են ծայրահեղ աղքատության եզրին։ Մարդկանց այլևս չես զարմացնի ինքնահրկիզվելով ու «Փաշինյանը տունս քանդեց» բառերով։ Չես զարմացնի, որովհետև մի ողջ շեն Արցախ է քանդվել, մոխրացել, հրկիզվել, որովհետև Հայաստանն էլ արդեն ճաշակեց թշնամուն իր տունը չթողնելու դառնությունը ու, մարդիկ եղան, ովքեր հրկիզեցին իրենց տունը։ Ու ասել, որ Փաշինյանի առանձնատան մոտ քաղաքացի է հրկիզվել ու մտածել, որ մեկը կասի՝ վա՜յ էս ինչ օրի ենք հասել, չսպասեք։ Բոլորը նույն վիճակում են, պարզապես ինքնահրկիզվում են իրենց մեջ ու հանգում․․․

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ