05 11 2022

«Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո այրեցին կապիտուլյացիայի խորհրդանշական պլակատը



 

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին հաջորդած երթի մասնակիցները սպիտակ թղթերի վրա պարզել էին խաղաղության պայմանագիրը խորհրդանշող թղթեր՝ «խաղաղության պայմանագիր» ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ վերնագրերով։  

Կապիտուլյացիայի խորհրդանշական թղթերը պատռեցին և այրեցին կառավարության շենքի դիմաց։

«Խաղաղության պայմանագրի անվան տակ կապիտուլյացիոն խորհրդանշական սպիտակ թղթերը կառավարության շենքի դիմաց կայրենք՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա, չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշման իրավունքը»։

Այդ ամենն իրականացվեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ