24 10 2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445100–ի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 3034 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 326167 է:

Փաստացի այս պահին բուժվում է 512 պացիենտ, նվազել է 187-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 434017 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 415 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցել. մահացածների թիվը 8706 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ