23 10 2022

Ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ

Ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Այն հրապարակվել է e-draft.am-ում։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

Մասնավորապես առաջարկվում է վերնագրում «խախտելուն» բառից հետո լրացնել «կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերով և 2-րդ մասով լրացնել հետևյալ բովանդակությամբ.

«Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 12–ից 15 տարի ժամկետով»։

Նախագիծը կքննարկվի մինչև նոյեմբերի 6–ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ