shamshyan.com-ը հայտնում է.
«Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով Ն․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, այդ թվում՝ հարևանությամբ ապրող, ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։
Ու ջուրն անխնա հոսելու պատճառով է ավտովթարը տեղի ունեցել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը