17 10 2022

Հայաստանի իշխանությունը մեկ հոգի է․ դա աննորմալություն է․ Վահե Հովհաննիսյան



«Արևմուտք,  Իրան, Ռուսաստան բախման, միգուցե  էպիկենտրոնում չենք, սակայն շատ մոտ ենք  և  շատ արագ են  զարգանում գործընթացները։ Խոսքը առաջիկա շաբաթների մասին է և  մենք ունենք լուծելու հետևյալ խնդիրը՝ գրագետ դուրս գալ դրանից»,-այս մասին ասաց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով  Հայաստանի իշխանությունը մեկ հոգի է,   չկա ԱԺ, չկա Անվտանգության խորհուրդ,  չկա նախագահ։

«Այդ մեկ հոգին, վստահ եմ  նույնիսկ սեփական թիմակիցների հետ չի  կիսվում բանակցային նրբությունների մասին ։ Հայաստանի իշխանությունը մեկ հոգի է, որն այսօր լուծում է մեր բոլորի ճակատագիրը ․ դա աննորմալություն է․ ցանկացած ճանապարհով այդ արատավոր երևույթը պետք է  ջարդենք»,-ասաց քաղաքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ