13 10 2022

Նիկոլին ի՞նչ կա, ինքը Հայաստանը հանձնելու է ու թռնի․ 7or.am

Նիկոլին ի՞նչ կա, ինքը Հայաստանը հանձնելու է ու թռնի․ 7or.am

7or.am-ը գրում է․

Հայաստանի ժողովրդի մի մասին հաջողացրել են ամբողջությամբ ապուշացնել, գցել անուրջների գիրկն ու դարձնել մատաղացու գառ։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ խաղաղություն, բայց բերեց պատերազմ։ Նա գրեթե ամենօրյա ռեժիմով գլուխ ուտելով է զբաղված։ Ու նրան քվե տվածներից ոչ մեկ չի ասում, այ ով իմ ․․․, բա ո՞ւր է խաղաղության դարաշրջանը։

Վերջին ինտենսիվ սրացումը սեպտեմբերի 13–14–ին էր։ Թշնամին ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք Ջերմուկի ու Սյունիքի ուղղությամբ։ Հանրությունը մի քանի ժամով բորբոքվեց, բարձրացվեցին հարցեր, թե ու՞ր է մեր ՀՕՊ–ը, ու՞ր են բանակում խոստացված բարեփոխումները, ինչու՞ են մեր տղաները գնդակահարվում կամ ռբմահարվում դիրքերում։

Նիկոլ Փաշինյանին կրկին հաջողվեց մեր ժողովրդի մի մասին հիմարացնել և բառիս բուն իմաստով հնդկական կտեր տալ։ Թշնամին կրակում է այսօր, իսկ սրանք լուր են գցում այն մասին, որ ամիսներ անց հնդկական հզոր զենք է գալու։ Լուր, որը զարմացրել է անգամ ՀՀ–ում Հնդկաստանի դեսպանին։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ այդ օրվա լրահոսը լցվեց հնդական զենքի մասին հեքիաթով, ինչը պետք է մակարոնեղեն կախեր դեռևս Վարդանանց պատմությունից հնդկական փղերի լեգենդի տակ մնացածների ականջներից։

Հիմա էլ նոր բան են գտել։ Ասում են՝ Արևմուտքը մեզ կօգնի։ Արևմուտքը բառացի է ասում, որ անվտանգային առումով գործիք չունի օգնելու, բայց այստեղից Նիկոլի գլխավորությամբ հակառուսական այնպիսի հիստերիա են բարձրացրել, որ արևմտաթուրքական ուժերը ձեռքերը շփում են։

ԱՄՆ–ը բացի Նենսի Փելոսիի արցունքներից հայ ժողովրդին այլ բան չի տալու, բայց Նիկոլենք աչքով ունքով հասկացնում են հայ ժողովրդի ամենահետամնաց մասին, թե, իբր, Ամերիկան մեզ օգնելու է։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր բարիտոնով հարցազրույց է տալիս ու հակառուսական քարոզ տանում՝ Հայաստանին թշնամացնելով Ռուսաստանի դեմ։ Հայ ժողովրդի մի մասն օրգազմ է ապրում դրանից։ Միայն դեբիլը չգիտի, որ ֆրանսիական նավերը լավագույն դեպքում հայերին կարողանալու են օգնել Միջերկրական ծովում՝ փախստականներին տեղափոխելով։ Բայց արի ու տես, որ օրգազմ ապրողներ կան։

ԱՄՆ–ը, Ֆրանսիան, ԵՄ–ը Հայաստանի թշնամին չեն, բայց նրանք թշնամի են Ռուսաստանին և ուզում են վերջինիս վտարել Հայաստանից ու Արցախից։ Պարզից էլ պարզ է, որ դրանից հետո մեր տարածաշրջանը լցվելու է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայով, բայց դա արդեն մեր խնդիրն է, ոչ թե Արևմուտքինը։ Նիկոլին ի՞նչ կա։ Ինքը Հայաստանը հանձնելու է ու թռնի։ Թող հայ ժողովուրդը մտածի իր գլխի գալիքի մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ