12 10 2022

Մեր բողոքն այն է, որ վերանայեն իրենց որոշումը․ Բրյուսովի համալսարանի ուսանող



Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այսօր  բողոքի ակցիա էին  իրականացրել:

Ավելի վաղ Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն իր էջում գրել էր, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որ փակեն Բրյուսովի անվան պետական համալսարանը:

Նույն ֆակուլտետի ուսանող, ուսխորհրդի  նախագահ Կատարինե Բազեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ արդեն նման տեղեկություն կար՝ հոգաբարձուների նիստից հետո և կար որոշում, որ Բրյուսովի անվան համալսարանը պետք է միավորվի 2 այլ բուհերի հետ․

 «Սա մեզ համար շոկային նորություն էր։ Ուսանողներն ի սկզբանե Բրյուսովի պետական  համալսարան են ընդունվել , ինչպե՞ս կարելի է այսօր միավորել  ուրիշ համալսարանների հետ, պետք է հաշվի  առնել նաև ուսանողների կարծիքը։  Բրյուսովը պետք է մնա Բրյուսով, այլ  ոչ թե՝  միավորվի այլ  բուհերի հետ։ Մենք ի սկզբանե եղել ենք լեզվահասարակագիտական համալսարան, ի՞նչ է  նշանակում  միավորել, օրինակ, Մանկավարժական համալսարանի կամ՝ Ֆիզկուլտինստիտուտի հետ։ Մեր բողոքն այն է որ վերանայեն իրենց որոշումը»,-ասաց համալսարանի ուսանողը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ