07 10 2022

Ադրբեջանում առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել վիրավոր հայ զինծառայողներին․ Քրիստինե Գրիգորյան



Ադրբեջանական գերությունից վերադարձած 17 հայ զինծառայողներին Ադրբեջանի հոսպիտալում առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

«Խոշտանգումների մասերը փակ զեկույցով ենք ներկայացնում, որ ընտանիքի անդամներին կրկնակի հոգեբանական տրավմայի չենթարկենք։ Անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, նրա նկատմամբ եղել է վատ վերաբերմունք։ Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են արել։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ