07 10 2022

Իմ կողմից բարևներ Սորոսին. Ալիևը՝ «Ազատության» լրագրողին



Համացանցում լայնորեն տարածվել է Պրահայում Ադրբեջանի, Թուրքիայի նախագահների ու «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի խոսակցության տեսանյութը։

Իմանալով, որ լրագրողը «Ազատություն»-ից է՝ Ալիևն Էրդողանին ասում է. «Աաա, նրանք սորոսական են»։

Այս պատասխանին հետևում է քրքիջը։

Էրդողանը լրագրողին ասում է. «Աղջիկ ջան, չի կարելի, պետք չէ դրանով զբաղվել»։

Մինչ լրագրողը փորձում է արդարանալ, թե ինքը Սորոսի մարդը չէ, Ալիևը հայտարարում է. «Բարևներս Սորոսին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ