Համացանցում լայնորեն տարածվել է Պրահայում Ադրբեջանի, Թուրքիայի նախագահների ու «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի խոսակցության տեսանյութը։
Իմանալով, որ լրագրողը «Ազատություն»-ից է՝ Ալիևն Էրդողանին ասում է. «Աաա, նրանք սորոսական են»։
Այս պատասխանին հետևում է քրքիջը։
Էրդողանը լրագրողին ասում է. «Աղջիկ ջան, չի կարելի, պետք չէ դրանով զբաղվել»։
Մինչ լրագրողը փորձում է արդարանալ, թե ինքը Սորոսի մարդը չէ, Ալիևը հայտարարում է. «Բարևներս Սորոսին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը