27 09 2022

Եղվարդում 13 ընտրատեղամասի ձայների վերահաշվարկ է արվում․ ՈւՂԻՂ



ՔՊ-ն Չարենցավանում կայացած ՏԻՄ ընտրություններում 13 քվեատուփերի վերահաշվարկ է պահանջել։ ՔՊ-ն հրաժարվում է ընդունել Չարենցավանում իր պարտությունը՝ գործող համայնքապետի նկատմաբ։

Հիշեցնենք, Չարենցավան խոշորացված համայնքում, ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների, գործող համայնքապետ Հակոբ Շահգալդյանն իր  գլխավորած «Միասնական համայնք» դաշինքով  հավաքել էր  6812 ձայն, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արթուր Գալստյանի դեմքով, 5571 ձայն, իսկ Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը Չարենցավան քաղաքում և  4 միավորված բնակավայրերում վաստակել էր 879 ձայն։ 

Վերահաշվարկին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ