27 09 2022

ՔՊ-ն հրաժարվում է ընդունել Չարենցավանում ու Բերդում իր պարտությունը

ՔՊ-ն հրաժարվում է ընդունել Չարենցավանում ու Բերդում իր պարտությունը

Քաղպայմանագիր կուսակցությունը չի ճանաչում ՏԻՄ ընտրություններով Չարենցավանի և Տավուշի Բերդ համայնքներում իր պարտությունը, այս երկու համայնքում  ընտրական արդյունքների բողոքարկման գործընթաց է սկսել։   

Տարածքային ընտրական հանձնաժողովներին ՔՊ  վստահված անձիք երեկ բողոքարկման դիմումներ են   ներկայացրել՝ պահանջելով 13+6 ընտրատեղամասերի ձայնքերի վերահաշվարկ իրականացնել։ Այսօր Եղվարդի համայնքապետարանի շենքում 14։00-ին կվերաբացվեն նախնական 13 քվեատուփեր ու միաժամանակ Բերդում 6 ընտրատեղամասի արդյունքներ կվերահաշվարկվեն։ Yerevan.Today-ը ուղիղ եթերում կհետևի Եղվարդում վերահաշվարկի գոծընթացին։ 

Ընդգծենք, իշխող ՔՊ-ն պատվել է այս երկու համայնքներում, ընդ որում շատ բարձր ցուցանիշերով ու հենց գործող համայնքապետերին․ Չարենցավանում 1241 ձայնի տարբերությամբ է Քաղպայմանագիր կուսակցությունը պարտվել Չարենցավանի գործող համայնքապետ Հակոբ Շահգալդյանին։ Իսկ ահա  կալանավայրից  Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար  Հարություն Մանուչարյանն իր գլխավորած «ԶՈՐԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔ» դաշինքով ջախջախել է ՔՊ-ին՝ 1387 ձայնի տարբերությամբ։

Հիշեցնենք, այս երկու համայնքներում ընտրական արդյուքնները հետևյալ պատկերն ունեն․
ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ Չարենցավանում հաղթած թեկնածու Հակոբ Շահգալդյանն իր  գլխավորած «Միասնական համայնք» դաշինքով  հավաքել էր  6812 ձայն, իսկ ահա իշխանական քաղպայմանագիր կուսակցությունը Արթուր Գալստյանի դեմքով  այստեղ հավաքել էր 5571 ձայն, Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությանը Չարենցավանում ու 4 միավորված բնակավայրերում  վստահել էր  879 քաղաքացի։  

Բերդում սեպտեմբերի 25-ին  անցկացված ՏԻՄ ընտրությունների արյդյունքներն այսպիսին են․  գործող ընդդիմադիր համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած <Զորավոր Հայրենիք> դաշինքը հավաքել է  5685 ջայն, իշխող ՔՊ-ն 4298  ձայն, իսկ <Արժանապատիվ սերունդ> դաշինքը՝ 1097 ձայն։

Նշենք, անցած կիրակի  համամասնական ընտրակարգով Հանրապետության 18 խոշորացված համայնքներում  ՏԻՄ ընտրական արդյունքներից միայն այս երկուսի արդյունքներն է փաշինյանական թիմը բողոքարկել, իսկ ՀՅԴ-ն, որ 18-12 համայնքում առաջադրել էր իր թեկնածուին, Թիվ 24 ընտրատարածքային  հանձնաժողովին երեր 10 դիմում է ներկայացրել՝ պահանջելով թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն առհասարակ անվավեր ճանաչել:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ