19 09 2022

Եռաբլուրի տարածքը էլի մեծանում է․ լրագրողներին արգելում են նկարել



Չորրորդ օրն է՝ Եռաբլուրը նորից ծխում է․․․նոր զոհերի մարմիններն են հանձնվում Մայր հողին, օրական առնվազն 5-10, նոր փոս ու նոր շիրիմ է ավելանում մեածացող Եռաբլուրին։ Ուշադրութուն՝ Կառավարությունը  ներքին կարգով  հրահանգել է ՝ Եռաբլուրում  24 ժամյա ռեժիմով հատուկ հսկողություն  սահմանել՝ թույլ չտալու լրագրողների մուտքը՝ Եռաբլուրի տարածք, որպեսզի այս օրերին նոր զոհերի հուղարկավորությունները, թաց մնացող հողին ավելացող փոսերը չնկարահանվեն, թաքցվի նոր զոհերի քանակը ու այդպիսով հանրային տրամադրություներ չստեղծվի։

Ավելին՝ արգելված է անգամ հեռախոսներով նկարահանումները՝ զոհված զինծառայողների հարազատների կողմից։ Ինչու՞, ի՞նչ հիմքով՝ այս հարցին պատասխանում են՝ Կառավարությունից են հրահանգել։ Ինչու՞ հրապարակված չէ այդ որոշումը, մուտքը վերահսկող զինվորականները պատասխան չունեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ