Գործընթացը իրականացման ամենակարճ անցնցում տարբերակը իմպիչմենտի կազմակերպումն է, դրա համար անհրաժեշտ են 18 ՔՊ-ականների ձայներ և դրա համար ինչ պետք լինի մենք պետք է անենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Եթե հիմա իրենք գալու են նիստի, իրենք ըստ օրենքի պահանջի պարտավոր են գալ, նոր կհասկանանք, որ դա էլ է հնարավորություն և այդտեղ էլ կարող ենք բացատրել մարդկանց՝ ինչ իրավիճակ է: Լավագույն ելքը ոչ միայն երկրի այլ նաև իրենց համար հրաժարվել մեկ անձի շահը սպասարկելուց»,-ասաց Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը