«Գորիսում այս պահին համեմատաբար խաղաղ է: Իհարկե՝ 10-15 րոպեն մեկ ազերիները հրանոթով, ավտոմատով թխկացնում են, բայց դե գիշերվա ագրեսիվ կրակահերթը չի, որ լեղապատառ լինենք»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասացին տեղի բնակիչները։
«Թևաթափ արին, ողջ գիշեր խուճապ էր Գորիսում, 24։05-ին անօդաչուն ընկավ Գորիսի մոտ, հետո դրան հետեևեցին հրանոթի գմփոցներ՝ մեծ ինտենսիվությամբ։ Մարդիկ կալոնկեքն էին վազում, ինչ հերթ էր․․․ փորձում էին խուճապահար ավտոները զապռավկա անեն, երեխոցը դուրս բերեն Գորիսից։ Բայց մի քանիսը հասցրին, մյուները դարձան հետ, բերին տուն, ոնց հասկացանք ճանապարհները փակել էին պիղծերը, տարհանելու իրավունք չկար, դե մենք էլ ստիպված նկուղներն իջանք, որ տարեցների ու փոքրերի հետ պատսպարվենք։
Տղամարդիկ ինքնակազմակերպվում էին, որ հարկ եղած դեպքում սարերը բարձրանան, զինվորներին հասնեն ու հիմա իբր հրադադար է հայտարարված։ Բայց առավոտից Գորիսում, Սիսիանում, Կապանում կյանքն ուրիշ է, բնականոն չէ, երեխեքը դպրոց չեն գնացել, աշխատանքի գնացողները պասիվ են, հեն է՝ տներում զգուշավոր նստած՝ մարդիկ լուրերին են հետևում, հասկանան գլխների գալիքն ինչ է։ Հիմա սա խաղաղությունն էր՝ հրանոթի կամ անօդաչուի ձայնով սուրում, թե թուրքերը հարձակվել էին կեսգիշերով, որ Սյունիքը պոկեն Մայր Հայաստանից: Պարզ չէ, որ էդ խաղաղության օրակարգը չկա, դարի կեղծիքն է, մենք ենք հորինել մեզ համար»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը պատմեց, որ Սիսիանում մարդիկ ողջ գիշեր Իշխանասարի կրակոցների լույսերն են տեսել. «Կապանում կրակում էին, Գորիսում, Ջերմուկում, Կութում․․․ չգիտես էլ, թե ուր փախչես, մի կտոր Հայաստան է, վերև էլ գնաս, իջնես էլ Վայք, մեկ է՝ կրակում են, տեղ չունես փրկվելու, էս ինչզուլում է․․․ հիվադանոցներում եռուզեռ է , ասում են վիրավորներ ունենք, բայց ո՞վ է թիվ իմանում, ՔՊ-ն նենց մեկին չի դրել տնօրեն, որ ճշգրիտ բան իմանաս»։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը