10 09 2022

Փաշինյանի հետ ամեն ամիս հանդիպող մի քանի կուսակցություններից մեկը փոշմանել է

Փաշինյանի հետ ամեն ամիս հանդիպող մի քանի կուսակցություններից մեկը փոշմանել է

Փաշինյանի հետ հանդիպումներն անպտուղ են, հիմա էլ այլ ձևաչափ են ման գալիս Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս է, ինչ երբեմն հանդիպում է մի քանի կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք իրականում կարելի է համարել մարդ-կուսակցությու, քանի որ բացի կուսակցությունների ղեկավարներից, այդ քաղաքակա ուժերի մասին լայն հանրությանը ոչինչ հայտնի չէ։ Իհարկե՝ նրանցից որոշների ղեկավարներն էլ հանրությանը հայտնի չեն։ Բոլորովին հասկանալի չէ, թե ինչով են զբաղված այդ հանդիպումներում և որևէ օգուտ տալի՞ս են գոնե իշխանությանը, քանի որ պետությանը հաստատ օգտակար գործողություն նկատելի չէ։

Եվ հիմա այդ քաղաքական ուժերից մեկը՝ «Պահպանողական կուսակցությունը», հայտարարում է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Փաշինյանի հետ հանդիպումներին, քանի որ այդ հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։ Միաժամանակ՝ «Պահպանողական կուսակցությունը» տեղեկացնում է քաղաքական համայնքին, որ բաց է համագործակցության առաջարկների համար։ Նաև տեղեկացնում է, որ նախաձեռնում է քաղաքական ուժերի հետ հանդիպում-խորհրդակցություններ անկախության ջատագով կուսակցություների հետ հարաբերությունները կարգավորելու և գործընկերային խարտիա ստորագրելու նպատակով։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ