«Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե ֆիզիկական անձինք, թե անհատ ձեռնարկատերերը, թե կազմակերպությունները»,-այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Նրա խոսքով կան օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, և հիշյալ ոլորտը կանոնակարգված չէ:
«Մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տալիս ենք որոշակի կարգավիճակ: Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, վճարեն պետական տուրք, ինչպես նաեւ նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից եւս պետական տուրք գանձվի եւ այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է: Դա քննարկելի է, վերջնական տարբերակը չէ»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ այն առնվազն 100 դրամով կհանգեցնի տաքսի փոխադրումների թանկացման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը