02 09 2022

Թիվ մեկ մեղավորը բոլորս գիտենք՝ ով է, թող չփորձեն քավության նոխազներ գտնել. Լևոն Քոչարյան



Փորձում են իրենց վրայից մեղքը մաքրել և մեղավոր հանել միայն զինվորականներին: Պետք է զինվորականներն էլ ժամանակին քայլեր ձեռնարկեին, հասկանային, որ վերջում սա է լինելու՝ քավության նոխազ են դարձնելու: Այս մասին «Դիմադրության» շարման հանրահավաքից առաջ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով վերջին օրերին զինվորականների  ձերբակալություններին:

Լևոն Քոչարյանի խոսքով, պետք է անել ամեն ինչ, որ 44-օրյա պատերազմի մեղավորները անպատիժ չմնան:

«Մեր պայքարը, այս ամենը հենց դրան է ուղղված: Փորձում ենք մեր քաղաքացիներին բացատրել հետագա վտանգները: Տեսնում ենք քայլ առ քայլ զիջում են: Կատարվում է ցավոք այն, ինչի մասին զգուշացրել ենք: Մենք միշտ ասում ենք՝ ով է թիվ մեկ մեղավորը և այստեղ թող չփորձեն քավության նոխազներ գտնել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ