25 08 2022

Արթիկում թուքական պետհամարանիշով մեքենա են նկատել․ «Հրապարակ»

Արթիկում թուքական պետհամարանիշով մեքենա են նկատել․  «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Հրապարակ»-ին հասած տեղեկությունների համաձայն, Արթիկի մանկապարտեզներում զգուշացրել են, որ որևէ անծանոթ, կամ օտարազգի անձանց թույլ չտան մուտք գործել մանկապարտեզների տարածք: Մենք կապվեցինք Արթիկի համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի հետ, նա ասաց, որ երկրում չէ, արձակուրդի մեջ է, տեղեկություն չունի: Կապվեցինք Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մամլո խոսնակ Սևակ Պետոյանի հետ: Մեր այն հարցին, թե արդյո՞ք համայնքապետարանը նման զգուշացում է արել, Պետոյանը պատասխանեց, որ նման հարցերի համար պետք է գրավոր դիմել և ստանալ գրավոր պատասխան:

Կապ հաստատեցինք Արթիկում գործող մանկապարտեզներից մեկի աշխատակցի հետ, նա խնդրեց, որ իր տվյալները չհրապարակենք,բայց մանրամասն պատմեց, որ իրենց զգուշացվել է, որ օտարազգի անձանց նկատմամբ ուշադիր լինեն, թույլ չտան մուտք գործել մանկապարտեզի տարածք, հատկապես ուշադրություն դարձնեն պայուսակներով մուտք գործող անձանց նկատմամբ: Մեր այն հարցին, թե որ կառույցից են զգուշացրել, ասաց՝ ոստիկանությունից եւ նշեց, որ ոչ միայն մանկապարտեզներին են զգուշացրել, այլ նաև դպրոցներին: Արթիկից մեզ են ուղարկել նաեւ լուսանկար, որտեղ թուրքական պետհամարանիշով մեքենան անարգել շրջում է քաղաքում: Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ադրբեջանցիները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հենց այսօր էլ կարող են հատել Հայաստանի սահմանն ու հանգիստ գնալ Նախիջեւան:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ