25 08 2022

Իշխանությունն ուզում է բանակն ու պաշտպանությունը վերացնել. հարցում



ՊՆ-ն առաջարկում է 24 մլն դրամով վաղաժամկետ արձակվել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

Ինչ կարծիք ունեն քաղաքացիները այս նախագծի վերաբերյալ Yerevan.Today-ը փորձեց պարզել հարցախույզ իրականանցնելով Երևանում՝ տարբեր տարիքային շրջանակներում:

Ստորև կարծիքներ՝ քաղաքացիներից.

«Պետք է բոլորն էլ ծառայեն, եթե բոլորն ազատվեն ծառայությունից, ո՞վ պետք է մեր երկրի սահմանները պահի»:

«Իմ տղան, որ մեծանա ես էլ ուղարկելու եմ ծառայելու: Իրենց երկիրն է, ով պետք է գնա ծառայի: Ավելի լավ է գնան ծառայեն, քան ծնողներին գցեն պարտքի տակ»:

«Այս նախագծով ցանկանում են ոչնչացնել բանակը և վերջնականապես տապալվի սահմանային անվտանգությունը»:

Նշենք, որ ըստ Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի՝ նորակոչիկները հնարավորություն կունենան վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Դրա համար ծառայողը պետք է պետբյուջե վճարի 24 մլն դրամ։ Այդ դեպքում նրա ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի միջինը չորսուկես ամիս՝ պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո նա կզորացրվի։

Հարցումը տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ