ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
2․ Վանիկ Ամիրխանյան
3․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։
Պարզվել է «Սուրմալուի» պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը, հայտնում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը։ Նա 1951թ.–ին ծնված Արտավազդ Հայրապետյան է։ Այս պահին հայտնաբերվել է 16 մարդու դի, որոնցից 15–ի ինքնությունը պարզ է, մեկինը` ոչ։
ԱԻՆ-ի այս թարմացումը ժամը 17:00-ի դրությամբ է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը